Վերջին 2 շաբաթվա ընթացքում Սիրիայում ռուս և թուրք ռազմական մասնագետներ են սպանվել

706

Թուրքիայի Իդլիբ նահանգում վերջին 2 շաբաթվա ընթացքում սպանվել են ռուս և թուրք ռազմական մասնագետներ։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարությունը։
Դեպքը տեղի է ունեցել տարածաշրջանում ահաբեկիչների ակտիվության ֆոնին։ Նշվել է, որ վերջին 14 օրվա ընթացքում նրանք ավելի քան հազար հարձակում են իրականացրել։ Սպանված մասնագետների անունները և թվաքականը հայտնի չէ:

Հիշեցնենք, որ հունվարի կեսերին ռուս եւ թուրք զինվորականները Իդլիբում «լռության ռեժիմ» (կրակի դադարեցում) մտցնելու հերթական փորձն են ձեռնարկել, սակայն ահաբեկիչները չեն նվազեցրել ակտիվությունը՝ հստակեցրել են ՌԴ ԱԳՆ-ում: