Բայդեն. Այցի նպատակն է ինտեգրել Իսրայելին տարածաշրջանին

90

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Մերձավոր Արևելք այցի նպատակն է ինտեգրել Իսրայելին տարածաշրջանին:

«Ինչպես ասել եմ, այցելելու եմ Իսրայել և հանդիպելու Իսրայելի առաջնորդներին՝ վերահաստատելու Իսրայելի և ԱՄՆ-ի միջև անխափան կապը»,- ասել է Բայդենը ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների համաժողովի ժամանակ՝ պատասխանելով մերձավորարևելյան այցի վերաբերյալ հարցին:

«Այցի նպատակի մաս է կազմում խորացնել Իսրայելի ինտեգրումը տարածաշրջանին, ինչը, իմ կարծիքով, մենք ունակ ենք անել և ինչը շատ լավ է»,- ավելացրել է ԱՄՆ նախագահը:

ԱՄՆ-ի նախագահի այցն Իսրայել նախատեսվում է հուլիսի 13-14-ը, որից հետո էլ մեկնելու է Ջիդդա՝ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի նիստին մասնակցելու:

Բայդենի խոսքով՝ Իսրայելը և Պարսից ծոցի երկրները իրական մտահոգություններ ունեն, թե «ինչ է կատարվում Իրանում և այլ վայրերում» իրենց անվտանգության համատեքստում: