ԶԼՄ. Թուրքիայում իրանական հարձակման թիրախում Ստամբուլում Իսրայելի նախկին հյուպատոսն էր

132

The Times of Israel պարբերականը, հղում կատարելով թուրքական ԶԼՄ-ներին, գրել է, որ Ստամբուլում Իսրայելի նախկին գլխավոր հյուպատոսի նկատմամբ հարձակումը կանխվել է: Ըստ ԶԼՄ-ներում տարածվող տեղեկությունների՝ հարձակումը կազմակերպել էին իրանցի գործակալները:

Մասնավորապես, թուրքական Sabah լրատվական գործակալությունը մանրամասներ է ներկայացրել՝ գրելով, որ իրանական հարձակման թիրախում եղել է Ստամբուլում Իսրայելի նախկին գլխավոր հյուպատոս Յոսի Լևի-Սֆարիին:

Գործակալությունը գրել է, որ իրանցիները իջևանել են այն նույն հյուրանոցում, որտեղ Լևի-Սֆարիի և նրա կողակից Ռոնի Գոլդբերգին էին մնում: Նրանք ծրագրել են առևանգել, ապա սպանել երկու տղամարդկանց:

Իսկ թուրքական Hurriyet կայքը հայտնում է, որ Մոսադը, համագործակցելով տեղի թուրքական իշխանությունների հետ, կանխել է հարձակումը և վերադարձրել նախկին հյուպատոսին և նրա կողակցին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իսրայելի նորընտիր վարչապետ Յաիր Լապիդն Անկարա կատարած այցից առաջ հայտարարել էր, թե Թուրքիայի հետախուզական ծառայությունները Ստամբուլում կանխել են իսրայելցիների դեմ Իրանի ծրագրած «ահաբեկչությունը»։