Իսրայելի վարչապետը և ԱՄԷ-ի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերությունները

195

Իսրայելի նորանշանակ վարչապետ Յաիր Լապիդը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ-ի նախագահ Մուհամմադ բն Զայեդի հետ:

Իսրայելի վարչապետի գրասենյակի փոխանցմամբ՝ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև «ջերմ» հարաբերությունները:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների զարգացման շուրջ՝ հատկապես զբոսաշրջության և տնտեսության բնագավառում:

Հիշեցնենք, որ Իսրայելը և ԱՄԷ-ն դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 2020 թվականին՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ ստորագրված «Աբրահամյան արձանագրությունների» շրջանակում: