Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Միկդադը երեկ ժամանել է Թեհրան: Տեղեկությունը հայտնում է Սիրիայի արտգործնախարարությունը:
Հաղորդվում է, որ այցի շրջանակում Միկդադը կհանդիպի Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումները:
Նշենք, որ նույն ժամանակահատվածում Թեհրանում կայացել է երաշխավոր երկրներ Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների եռակողմ հանդիպումը Աստանայի ձևաչափով, որի ընթացքում վերահաստատվել է երաշխավոր երկրների պարտավորությունը Սիրիայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը: Ինչպես եռակողմ, այնպես էլ երկկողմ հանդիպումների քննարկումների օրակարգում եղել է սիրիական ճգնաժամը: