Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Սիրիայի արտգործնախարարի հետ հանդիպմանը վերահաստատել է Սիրիայի տարածքային ամբողջականության և ինքիշխանության պահպանման անհրաժեշտությունը՝ միևնույն ժամանակ կարևորելով պաշտոնական Դամասկոսի հետ շարունակական համագործակցությունը:
Ռայիսիի խոսքով՝ Աստանայի ձևաչափով երաշխավոր երկրների (Իրան, Թուրքիա, Ռուսաստան) մասնակցությամբ կայացած եռակողմ գագաթաժողովին իրանական կողմը կոչ է արել զերծ մնալ ցանկացած միջոցներից, որոնք բացասական ազդեցություն կունենան Սիրիայի ինքնիշխանության վրա:
Իր հերթին՝ Միկդադը արտահայտել է Սիրիայի գոհունակությունը երաշխավոր երկրների եռակողմ գագաթաժողովի արդյունքների առնչությամբ և շնորհակալություն է հայտնել Իրանին հստակ և սկզբունքային դիրքորոշման համար:
Նշենք, որ Սիրիայի արտգործնախարարը մեկնել էր Թեհրան և հանդիպել իրանցի իր պաշտոնակից Հոսեյն Աբդոլլահիանի հետ: