Թեհրանում «Սուրբ Մարիամ» բարեգործական կենտրոնի և Իրանի հայ համայնքի սոցիալ-մշակութային միության կողմից մի խումբ իրանահայ գործարարների ու ձեռներեցների ներկայությամբ անցկացվել է իրանահայ գործատուների առաջին համաժողովը, փոխանցում է իրանական «Mehr»-ը:
Հանդիպման ընթացքում «Սուրբ Մարիամ» բարեգործական կենտրոնի և Իրանի հայ համայնքի սոցիալ-մշակութային միության հիմնադիր տնօրեն Հենրիկ Տեր-Ղուկասյանը հանգամանալից պարզաբանումներ է տվել Իրանի Հայկական գործարար համաժողովի գաղափարի և դրա ապագա նպատակների, միության վարչական կառուցվածքի, գործունեության ոլորտների և այլ հարցերի վերաբերյալ։
Հանդիպման ընթացքում մասնակիցների հնարավորություն է տրվել պարզաբանել իրենց մասնագիտացված և առևտրային ոլորտների գործունեության մասին և առաջարկություններով հանդես գալ Իրանի հայ գործատուների միության ստեղծման վերաբերյալ։
Համաժողովի ընթացքում քննարկվել է նաև Իրանի հարևան երկրների, այդ թվում՝ Հայաստանի շուկանների հետ կապեր հաստատելու և միջազգային սպառողական և արդյունաբերական շուկաներում ավելի մեծ ներկայություն ունելու վերաբերյալ հարցեր։