Ալիևի կուսակցությունը մեծամասնություն է ստանում, ընդդիմությունը խոսում է խախտումների մասին

1734

Ադրբեջանում փետրվարի 9-ին տեղի ունեցավ արտահերթ խորհրդարանական ընտրություններ. իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը՝ նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ, կստանա նոր խորհրդարանում տեղերի մեծամասնությունը:

Ըստ էկզիթփոլի`  «Նոր Ադրբեջանը» ստանում է 65-ից 69 տեղ տեղ՝ 125 տեղ ունեցող խորհրդարանում:

Ընդդիմության ներկայացուցիչները հայտնել են քվեարկության ընթացքում զանգվածային խախտումների մասին: Ընդդիմության ամենամեծ կուսակցությունը՝ «Ադրբեջանի ժողովրդական ճակատը» բոյկոտել է ընտրությունները:

Քվեարկությունն իրականացվել է մեծամասնական ընտրական համակարգով՝ մեկ մանդատ մեկ ընտրատարածքում:

Նշվում է, որ ԿԸՀ-ն կհայտարարի քվեարկության նախնական արդյունքների մասին այսօր, իսկ վերջնական արդյունքները պետք է ամփոփվեն 20 օրվա ընթացքում: