Վրաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ ռազմավարական հարաբերությունները

170

Թուրքիայում հանդիպել են Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Իլյա Դարչիաշվիլին և Մևլութ Չավուշօղլուն: Այս մասին հաղորդագրություն է տարածել Վրաստանի արտգործնախարարությունը:

Նախարարները քննարկել են երկկողմ ռազմավարական հարաբերությունները, առևտրային կապերը, ինչպես նաև այլ տարածաշրջանային հարցեր։

Ըստ վրացական կողմի հաղորդագրության՝ «կարևորվել է Թուրքիայի դերակատարությունը Հարավային Կովկասում կայունության պահպանման և զարգացման հարցում», ինչպես նաև «ողջունվել է Թբիլիսիում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը»։