Չավուշօղլուն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններին

231

Օգոստոսի 2-ին Ուզբեկստանում տեղի է ունեցել Թուրքիայի, Ուզեկստանի և Ադրբեջանի ԱԳ, Տրանսպորտի և Առևտրի նախարարների համաժողովը:

Հանդիպումից հետո արտգործնախարարների մասնակցությամբ անցկացվել է մամուլի ասուլիս, որի ընթացքում Չավուշօղլուն կրկին անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին:

«Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման բանակցությունների հաջող ավարտն ենք փափագում: Հարավային Կովկասում կոմունիկացիաների ժամ առաջ բացվելը տարածաշրջանային բոլոր երկրների շահերից է բխում»,- հայտարարել է թուրք դիվանագետը: