Բաքվի մերձակայքում գտնվող բնակելի շենքում պայթյուն է տեղի ունեցել

100

Ադրբեջանի Աբշերոնի շրջանի Խիրդալան քաղաքում (Բաքվից 5 կիլոմետր հյուսիս-արեւմուտք) հինգհարկանի բնակելի շենքում պայթյուն է տեղի ունեցել, կան վիրավորներ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԻՆ մամուլի ծառայությունը։

«Նախարարության թեժ գիծը հաղորդում է ստացել Աբշերոնի շրջանի Խիրդալան քաղաքում գտնվող հինգ հարկանի բնակելի շենքի երրորդ հարկում պայթյունի մասին։ Այս պահին դեպքի վայրում ներգրավված են Պետական ​​հրշեջ ծառայության և ԱԻՆ ՓԾ հատուկ ռիսկի պաշտպանության ծառայության աշխատակիցները»,- ասվում է գերատեսչության հաղորդագրությունում։

Երկրի առողջապահության նախարարությունը հայտնում է չորս վիրավորի մասին։