ՀԱՊԿ-ը կոչ է արել Արցախում զերծ մնալ ուժի կիրառումից

129

Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացվող սադրիչ գործողությունների առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«ՀԱՊԿ քարտուղարությունում անհանգստացած են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած զինված բախումների առնչությամբ, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի: Խորին ցավակցություններն ենք հայտնում զոհված զինծառայողների հարազատներին ու մտերիմներին: Կոչ ենք անում հակամարտության կողմերին զերծ մնալ ուժի կիրառումից և առկա տարաձայնությունների հաղթահարման նպատակով օգտագործել բացառապես դիվանագիտական միջոցները»: