Ձեր ներկայությունն Իրաքում անհնար է չնկատել. Իրաքի վարչապետը՝ եզդիների ցեղասպանության 8-րդ տարելիցին

55

Իրաքի վարչապետ Մուստաֆա Կազեմին թվիթերյան գրառում է կատարել իրաքյան եզդիների դեմ իրականացված կոտորածների 8-րդ տարելիցի հիշատակին:

«Մենք ցավով ենք հիշում մեր իրաքյան եզդի ժողովրդի դեմ կատարված սարսափելի հանցագործությունը: Այս պարագայում ձեզ համար արդարությունն ու անկեղծությունն անփոխարինելի միջոցներն են, քանի որ ձեր հաստատակամ ներկայությունը Իրաքում անհնարավոր է նկատի չառնել»,- գրել է Կազեմին:

Հիշեցնենք, որ 2014 թվականի օգոստոսի սկզբին «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը Իրաքի Նինվե նահանգի Սինջար թաղամասում եզդիների ցեղասպանություն էր իրականացրել՝ սպանելով և առևանգելով հազարավոր եզդիների: