Լիբանանցիները՝ երկրագնդի ամենազայրացած բնակիչներ. Gallup

59

Լիբանանը, Թուրքիան և Հայաստանը աշխարհի ամենազայրացած երկրների եռյակում են (երբ առօրյա կյանքում բնակիչների մոտ զգացմունքներից  գերակշռում է վրդովմունքը և զայրույթը):

Ամերիկյան Gallup ընկերությունն աշխարհի 100 երկրների բնակիչների շրջանում հարցումներ է իրականացրել՝ դիտարկելով 2021 թվականի վերջից մինչև 2022 թվականի կեսերն ընկած ժամանակահատվածը: Տեղեկությունը փոխանցում է Al Arabiya-ն:

Gallup-ի հարցումներին համապատասխան՝ Լիբանանը գնահատվել է աշխարհի ամենազայրացած երկիրը՝ երկրում տիրող կոռուպցիայի, տնտեսական ճգնաժամի և COVID-19 համաճարակի պատճառով:

Թուրքիան երկրորդ տեղում է (հարցվածների 48%), որտեղ զայրույթը շատացել է բարձր գնաճի պատճառով, որն էլ վատթարացել Ուկրաինայի պատերազմից հետո:

Իսկ երրորդ տեղում Հայաստանն է՝ (հարցվածների 46%) պայմանավորված Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի հետ ունեցած քաղաքական լարվածությամբ։