Թուրքիան Ադրբեջանին շնորհավորել է ընտրությունների կապակցությամբ

746

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Ադրբեջանին փետրվարի 9-ին երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունները «հաջող» անցկացնելու համար: Այս մասին նշված է Թուրքիայի արտգործնախարարության կայքում:

«Ցանկանում ենք, որ Միլի մեջլիսի (Ազգային ժողովի) անցկացված ընտրությունները օգուտ բերեն Ադրբեջանի եղբայրական ժողովրդին»,- նշված է ուղերձում:

Թուրքիայի ԱԳՆ-ն շնորհավորել է «Ենի Ազերբայջան»(Yeni Azerbaycan)  կուսակցության առաջնորդ, երկրի նախագահ Իլհամ Ալիևին ընտրություններում կուսակցության վստահ հաղթանակի կապակցությամբ: