Հակառուսական տրամադրությունը շարունակվում է «Սպուտնիկ Ադրբեջանում». 4 խմբագիրներ լքել են իրենց պաշտոնները

164

«Սպուտնիկ Ադրբեջան»-ի ռուսերեն բաժնի խմբագիրները հրաժարվել են հրապարակել ՌԴ ՊՆ-ի հաղորդագրությունը, համաձայն որի՝ օգոստոսի 3-ին Արցախում շփման գծում Ադրբեջանը խախտել է հրադադարը:

Այս մասին 4 խմբագիրները գրել են սոցցանցում՝ ավելացնելով, որ ամբողջ կազմով հրաժարական են տվել։

Զյուլֆիյե Գուրբանովան, Ջամիլա Էֆենդիևան, Ելենա Ստարոստինան և Գյուլիզար Մուստաֆաևան իրենց ֆեյսբուքի հրապարակումներում նշել են, որ իրենք՝ որպես Ադրբեջանի քաղաքացիներ, «Sputnik»-ում հնարավորինս պաշտպանում են Ադրբեջանի շահերը, իսկ երբ իրենց ուժը չի բավականացրել դրան, ստիպված են եղել հրաժարական տալ։