Սիրիայում թուրքական ռազմական մեքենա է խոցվել

63

Իդլիբում Սիրիայի կառավարական ուժերը խոցել են թուքական ռազմական մեքենան: Տուժածների մասին ոչինչ չի հաղորդվել: Տեղեկությունը հայտնում է Մարդու իրավունքների սիրիական դիտարանը:

Դիտարանի տեղեկություններով՝ կառավարական ուժերը ռմբակոծել են Հալեպում գտնվող Մալքաբիս գյուղը:

Հատկանշական է, որ 2016 թվականից ի վեր Թուրքիան 3 ռազմական գործողություններ է իրականացրել Սիրիայում՝ թիրախավորելով քրդական խմբավորումներն ու կազմակերպությունները, իսկ 2020 թվականի սկզբին հարձակում է իրականացրել սիրիական ռեժիմի ուժերի դեմ։

Սիրիայի հյուսիսը վերահսկվում է մեծամասամբ քրդերից կազմված Ժողովրդի պաշտպանության ուժերը (YPG): Պաշտոնական Անկարան այս ուժերին համարում է Քուրդիստանի բանվորական կուսակցության մասնաճյուղ, որին դասում է ահաբեկչական կազմակերպությունների շարքին։