Շաբաթը տարածաշրջանում

125

Region Monitor-ը ներկայացնում է շաբաթվա ընթացքում Իրանում, Թուրքիայում,  Հվ. Կովկասում, արաբական մի շարք երկրներում տեղի ունեցած կարևոր զարգացումները և իրադարձությունները:

Շաբաթը տարածաշրջանում լարված էր:

Ադրբեջանն Արցախում խախտել էր հրադադարի պահպանման ռեժիմը՝  կիրառելով հարվածային անօդաչու թռչող սարքեր, ականանետներ,  նռնակակետեր, որի հետևանքով երկու հայ զինծառայող մահացու վիրավորում է ստացել: Վիրավորվել է ևս 19 զինծառայող:

Իսկ Արցախում հայտարարվել է մասնակի զորահավաք:

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը պաշտոնապես և անթաքույց կերպով ստանձնել է ագրեսիայի պատասխանատվությունը, ինչի վառ ապացույցն են Ադրբեջանի ՊՆ-ի և ԱԳՆ հայտարարությունները, ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերի կողմից արձանագրված խախտումները:

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում սպանվել է «Ալ-Կաիդա» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Այման Ալ-Զավահիրին անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով։ 

Շիայական Մահդիի սպասավորների միություն» կրոնական կազմակերպության անդամները ներխուժել են Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանատուն: Ցույցերի պատճառը Ադրբեջանում շիա հոգևորականների նկատամամբ կիրառվող հալածանքներն են:

Բեյրութի նավահանգստում գտնվող հացահատիկի սիլոսների մի հսկայական հատված, որը քանդվել էր երկու տարի առաջ տեղի ունեցած պայթյունի հետևանքով, երեկ փլուզվեց:

Իրաքում «Ալ-Սադր» շարժման առաջնորդ Մուկթադա Ալ-Սադրը կոչ է արել լուծարել երկրի խորհրդարանը և արտահերթ ընտրություններ անցկացնել: Քաղաքական ուժերից շատերը իրենց աջակցությունն են հայտնել Ալ-Սադրի այս կոչին:

Շաբաթվա վերջում Սոչիում ավարտվեցին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները,որոնք տևել էին ավելի քան չորս ժամ։ Բանակցությունների արդյունքում ընդունվել էր համատեղ հայտարարություն:

Եվ վերջում՝ առանձնացրել ենք փորձագետ Արմեն Պետրոսյանի տեսակետը ադրբեջանական սադրանքների գլոբալ նպատակների մասին: