Չավուշօղլու. «Անկարան և Մոսկվան համաձայնություն ձեռք չեն բերել Իդլիբի հարցում»

741

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան դեռևս Ռուսաստանի հետ համաձայնության չի եկել Սիրիայի Իդլիբ նահանգի հարցում։

Չավուշօղլուն լրագրողների հետ հարցազրույցում նաև ասել է, որ հրադադարը պետք է խստորեն պահպանվի Իդլիբում:

Նա նշել է, որ այս հարցում կարևոր է նաև ապահովել տեղահանված բնակչության վերադարձը իրենց բնակավայրեր:

Հիշեցնենք, որ վերջին շաբաթների ընթացքում Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերություններն ավելի են բարդացել, որի պատճառը Իդլիբում Սիրիայի կառավարական ուժերի առաջընթացն է: