Թուրքիան և Իսրայելը դադարեցրին 20-ամյա դիվանագիտական ճգնաժամը՝ հայտարարելով հարաբերությունների լիարժեք վերականգնման մասին:
Իսրայելական «Israel Hayom» լրատվամիջոցը գրել է, որ հավանաբար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կշարունակի իր նախկին գործելաոճը: Ըստ լրատվամիջոցի՝ նրա ատելությունը հրեաների նկատմամբ փոխանցվել է մոր միջոցով, իսկ նրա քմահաճ վարքը տարիների ընթացքում միայն վատացել է:
Իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյան լրատվամիջոցին ասել է, որ Իսրայել ղեկավարներն այս ամենը լավ գիտեն, իսկ եթե Էրդողանը վերադառնա հակաիսրայելական դիրքորոշման, ապա Երուսաղեմը նույն կերպ կպատասխանի:
«Դիվանագիտական հարաբերություններն ինչպես զարգացնում են, այնպես էլ, անհրաժեշտության դեպքում, կարող են նվազեցնել: Բայց եթե մենք հիմա կարողանանք հաշտվել, ապա ինչու ոչ»,- ավելացրել է պաշտոնյան:
Լրատվամիջոցը նաև գրել է, որ Անկարայում Իսրայելի գործերի ժամանակավոր հավատարմատար Իրիտ Լիլիանը կարող է հավակնել դեսպանի պաշտոնում: