Region Monitor-ը ներկայացնում է շաբաթվա ընթացքում Իրանում, Թուրքիայում, Հվ. Կովկասում, արաբական մի շարք երկրներում տեղի ունեցած կարևոր զարգացումները և իրադարձությունները:
Թուրքական իշխանամերձ «Türkiye» թերթը, անդրադառնալով Դամասկոս-Անկարա հարաբերություններին, գրել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը 5 պահանջ է ներկայացրել Անկարային։
Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի կառավարությունները Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծի շրջանակներում տարանցման մաքսային ընթացակարգերը պարզեցնելու համար առաջնային տվյալների էլեկտրոնային փոխանակման վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել։
Իսկ Իրանում կրկին բողոքում են Թուրքիայի ջրային քաղաքականությունից:
Թուրքիայում 1-ին անգամ հայ է նշանակվել վարչական շրջանի ղեկավա:
Իսրայելը և Թուրքիան հայտարարել են երկկողմ հարաբերությունների լիարժեք վերականգնման մասին:
Թուրքական պատվիրակությունը կարող է մեկնել Սիրիա՝ ոչ պաշտոնական հանդիպման Բաշար Ասադի հետ:
6 տարվա դադարից հետո Քուվեյթը դեսպան է նշանակել Իրանում:
Իրանը հստակ ընդգծում է միջազգային սահմանների պահպանման անհրաժեշտությունը:
Սուրմալուի առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո մի շարք երկրներ ցավակցական ուղերձներ էին հղել:
Մասնավորապես՝
Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը ցավակցություն է հայտնել Սուրմալու Ա/Կ-ում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ:
Լիբանանի ԱԳՆ-ը ցավակցություն է հայտնել Սուրմալուի պայթյունի զոհերի համար:
Վլադիմիր Պուտինը ցավակցական հեռագիր է հղել «Սուրմալու»-ի պայթյունի կապակցությամբ:
Հայաստանում սգո օր էր հայտարարվել ուրմալուի պայթյունի հետևանքով”
Եգիպտոսի եկեղեցիներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել. Կա 41 զոհ:
Իսկ փորձագետ Արմեն Պետրոսյանն անդրադարձել էր Թուրքիայի ու Ադրբեջանի հակահայկական գործելաոճին, նշելով, որ այն տեղափոխվել է այլ՝ հիբրիդային պատերազմի հարթություն: