Դեսպան Սեյֆ Մուհամմադ Ալ-Զաաբին առաջիկա օրերին կվերսկսի իր պարտականությունները Թեհրանում ԱՄԷ-ի դեսպանատանը: Տեղեկությունը հայտնել է ԱՄԷ-ի արտգործնախարարությունը:
Որոշումը «համահունչ է Իրանի հետ հարաբերություններն ամրապնդելու ԱՄԷ-ի ջանքերին և նախկինում ընդունված որոշմանը»՝ երկկողմ հարաբերությունները բարձրացնելու դիվանագիտական ներկայացուցչության մակարդակի:
Արտգործնախարարությունը նաև հավելել է, որ այս որոշումը նպաստելու է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը՝ ի շահ երկու երկրների և տարածաշրջանի:
Նշենք, որ ԱՄԷ-ն և Իրանը ետ էին կանչել դեսպաններին 2016 թվականին իրանա-սաուդական դիվանագիտական ճգնաժամի պատճառով: