Թուրքիայի ԶՈՒ-ն ավիահարվածներ են հասցրել Իրաքի հյուսիսային Դոհուք նահանգին: Տեղեկությունը հայտնում է Almayadeen-ը:
Համացանցի օգտատերերը տեսանյութ են տարածել, թե ինչպես են Թուրքիայի զինված ուժերի ԱԹՍ-ները վակումային հրթիռներով ռմբակոծել Դոհուկի հյուսիսում գտնվող Սիղիրի գյուղը:
Մարդկային և նյութական կորուստների մասին ոչինչ չի հաղորդվում:
Օրեր առաջ հաղորդվել էր, որ թուրքական ուղղաթիռները հրթիռակոծել են Իրաքի Էրբիլ նահանգի Սորան շրջանը։ Հրթիռակոծության հետևանքով հրդեհներ են բռնկվել գյուղատնտեսական նշանակության հողերում։
Հատկանշական է, որ թուրքական զինված ուժերը պարբերաբար հարվածներ են հասցնում Դոհուք նահանգում գտնվող գյուղերին: Հուլիսի 20-ին թուրքական հարձակման թիրախ էր դարձել Զախո քաղաքը, ինչի հետևանքով զոհվել էին խաղաղ բնակիչներ և վիրավորվել տասնյակ մարդիկ: