Իրանական «Atna» լրատվական գործակալությունը և Թաբաթաբայի համալսարանը Թեհրանում Իսրայելի և Ադրբեջանի հարաբերությունները քննելու նպատակով մասնագիտացված հանդիպում է տեղի ունեցել իրանցի փորձագետների ու որոշ իրանցի նախկին պաշտոնյաների միջև։ Հանդիպումը տևել է մոտ 2 ժամ, որի ընթացքում փորձագետներից յուրաքանչյուրը բարձրացրել իր կարծիքը թեմայի վերաբերյալ։
Region Monitor-ը ներկայացնում է քննարկման ընթացքում մասնակիցների հիմնական շեշտադրումները, որոնք հետևյալն են.
1․Իրանի համար Կովկասում կարևոր խնդիրներից են Ադրբեջանի և սիոնիստական ռեժիմի հարաբերությունները։ Այս հարաբերությունները բազմաբնույթ են, այդ թվում՝ քաղաքական, դիվանագիտական, մշակութային, կրթական (Ադրբեջանի դպրոցներում և համալսարաններում ուժեղանում է հրեական կրթական ծրագրերը), կրոնական (սիոնիստների աջակցությունը որոշ աղանդների, ինչպիսին է բահարիականությունը), կիբերանվտանգության, տեղեկատվական տեխնոլոգիաների, մեդիա համագործակցության, անվտանգության և լրտեսության ոլորտները։
2․Իսրայելը երկերեսանի մոտեցում ունի Ադրբեջանի և Հայաստանի նկատմամբ։ Այն ժամանակ, երբ երկու երկրների միջև պատերազմը թեժացել էր, Իսրայելը հետախուզական և անվտանգության համագործակցություն հաստատեց Հայաստանի հետ, և Հայաստանը, Թել Ավիվում բացելով դեսպանատուն, ջանում էր հեռացնել Ադրբեջանին Իսրայելից։ Միևնույն ժամանակ, Իսրայելը քարոզչական և ռազմական աջակցություն էր ցուցաբերում Ադրբեջանին Ղարաբաղի «ազատագրման» համար։
3․Վերջին տարիներին Բաքվի կառավարության հակաշիայական դիրքորոշումները կարելի է տեսնել հիջաբի, կրոնական արարողություների և իսլամի արտաքին տեսքը փոխելու ջանքերի մեջ։ Ադրբեջանի բնակչության 85 տոկոսը իսլամի շիա ուղղության հետևորդ է, սակայն Ադբեջանում գործադրվում են կրոնական ճնշումներ և խոչընդոտվում է կրոնական արարողություններ իրականացումը։
4․Ադրբեջանի և Իսրայելի միջև ապրանքաշրջանառության ծավալները տարեցտարի կրկնապատկվում է, սա այն դեպքում, երբ Իրանի և Բաքվի միջև ապրանքաշրջանառության ծավալը վերջին տասը տարում մնացել է անփոփոխ և դեռ չի հասել 500 միլիոն դոլարի, և Իրանի դեսպանները պարբերաբար հայտարարում են այդ ոլորտում 1 միլիարդ դոլարի նպատակի մասին։
5․Ադրբեջանում իսրայելական անօդաչու թռչող սարքերի առկայությունը, որոնք յուրաքնչյուր պահի կարող են հարձակվել Իրանի ռազմավարական կարևոր օբյեկտների վրա։
6․Իսրայելը խոչընդոտում է Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև էներգետիկ ոլորտում համատեղ տարածաշրջանային համագործակցության հաստատումը, և փորձ է արվում Իրանին բացառել տարածաշրջանում ապրանքների և էներգակիրների տեղափոխման միջանցքներից՝ գործարկելով Զանգեզուրի միջանցքը, որը կտրում է Իրանի մուտքը Հայաստան։
7․Իսրայելի և Ադրբեջանի հարաբերությունները կախված են Ամերիկայի և Ադրբեջանի հարաբերություններից, այսինքն՝ Ամերիկայի և Ադրբեջանի հարաբերությունների բարելավման հետ սիոնիստական ռեժիմն ավելի լավ հարաբերություններ է հաստատում և հակառակը։