Նախօրեին թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր Սիրիայի Իդլիբ նահանգում կառավարական ուժերի կողմից իրականացված հրետակոծության դեպքը, որի հետևանքով 5 թուրք զինվոր էր սպանվել, ևս 5-ը վիրավորվել էին։
Ստորև ներկայացված են թուրքական առաջատար լրատվամիջոցների արձագանքը՝ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։
Sözcü: «Հերիք է շատախոսենք, պետք է անենք այն ինչ անհրաժեշտ է։ Մենք կկոտրենք նրանց ձեռքերը, ովքեր մեր զինվորների վրա համարձակվել են ձեռք բարձրացնել»։
Türkiye: «Վերջ բանակցություններին, ժամանակն է վրեժ լուծել։ Մինչ Ռուսաստանն ու Թուրքիան բանակցում էին, Ասադը հարձակվեց մեզ վրա։ Մենք Ասադին պետք է պատժենք»։
Sabah: «Մենք մի քանի անգամ պետք է վրեժ լուծենք»։
Hürriyet: «Եվս մի ստորություն Ասադի կողմից։ Մինչ ռուս-թուրքական բանակցություններ էին ընթանում Ասադը իրականացրեց հարձակում թուրքական դիտակետի վրա»։
Milliyet: «Ասադի ուժերը ծանր կորուստներ կունենան»։
YeniŞafak: «Վերջ բանակցություններին»։
Akşam: «Մեր համբերության բաժակը լցվեց»։
Karar: «Պուտինը շեղում է մեր ուշադրությունը, իսկ Ասադը հարձակվում մեզ վրա»։
Milli Gazete: «Ռուսաստանը մեզ ծուղակի մեջ է գցում»։
Aydınlık: «Էրդողանին ծուղակն են գցում։ Շատ վտանգավոր դրություն է»։
Ortadoğu: «Մեր համբերության բաժակը լցվեց ։ Ռուսաստանն ու Սիրիան ահաբեկչության դեմ պայքարի անվան տակ կրակ են բացում, ինչի հետևանքով մարդիկ փախնում են Թուրքիա։ Նախորդ շաբաթ նույնպես Ասադը մեր զինվորներին սպանեց։ Ասադը մեր թիրախի տակ է»։
Yeniçağ: «Սիրիան նորից հարձակվեց»։