Իրանը Սաուդյան Արաբիայի հետ ունի երկկողմանի քննարկման հարցեր, որոնք առնչություն չունեն պատժամիջոցների վերացման բանակցությունների գործընթացի հետ։ Այս մասին այսօր հայտարարել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Նասեր Քանանին:
Քանանին նշել է, որ Սաուդյան Արաբիան և Իրանը բազմաթիվ ընդհանուր խնդիրներ ունեն ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային հարցերում։
Նրա խոսքով՝ պաշտոնական հարաբերությունները վերականգնելու բանակցությունները բխում են երկու երկրների շահերից: