ԱՄՆ զինված ուժերն ավիահարվածներ են հասցրել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) աջակցությունը կրող խմբավորումների դիրքերը Սիրիայում:
«Նախագահ Բայդենի ցուցումով ԱՄՆ-ի զինված ուժերը ճշգրիտ ավիահարվածներ են հասցրել Դեր Զորին», – նշված է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) տարածած հաղորդագրության մեջ:
Ըստ հաղորդագրության՝ գործողությունների թիրախ են դարձել այն ենթակառուցվածքները, որոնք օգտագործվում են ԻՀՊԿ-ի հետ առնչություն ունեցող ռազմական խմբավորումների կողմից:
Նշվել է նաև, որ այս գործողություններն իրականացվում են ԱՄՆ զինվորական անձնակազմի պաշտպանության համար: Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին ամերիկյան Ալ-Թանֆ ռազմաբազայի ուղղությամբ արձակվել էին անօդաչու թռչող սարքեր: