Թուրքական պաշտպանական Baykar ընկերությունը բացառել է իր Bayraktar անօդաչու թռչող սարքերը Ռուսաստան մատակարարելու հնարավորությունը։ Այս մասին ասել է ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարը «BBC»-ի ռուսական ծառայության հարցազրույցում։
Բայրաքթարն ընդգծել է, որ փողը և նյութական արժեքներն ընկերության համար առաջնահերթություն չեն։
«Ուկրաինայի հետ մեր բարեկամությունը և համագործակցությունն արդեն երկար տարիների պատմություն ունեն։ Ուստի, որքան էլ որ մեզ փող առաջարկեն, անկեղծ ասած, չի կարող խոսք լինել այն մասին, որպեսզի ներկա իրավիճակում նրանց հանձնենք անօդաչուներ»,- ասել է Baykar-ի տնօրենը՝ պատասխանելով Մոսկվային անօդաչուների վաճառիք հնարավորության մասին լրագրողների հարցին։
Բայրաքթարն ավելացրել է, որ իր ընկերությունը լիովին աջակցում է Ուկրաինային, և «ոչինչ չի մթագնի համագործակցությունն» այդ երկրի հետ՝ «անկախ այն բանից, թե ինչ գումար կառաջարկվի»։