Ադրբեջանական բանակն արդեն տեղակայվել է Բերձոր (Լաչին) քաղաքում, ինչպես նաև վերահսկողության տակ է վերցրել Աղավնո և Սուս գյուղերը, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Այսօր՝ օգոստոսի 26-ին, մենք՝ ադրբեջանցիներս, վերադարձանք Լաչին (Բերձոր) քաղաք։ Ադրբեջանական բանակը տեղակայվել է Լաչինում։ Զաբուխ (Աղավնո) ու Սուս գյուղերը վերահսկողության տակ են։ Այս առիթով շնորհավորում եմ բոլոր լաչինցիներին և ադրբեջանական ժողովրդին»,- «Twitter»-ի իր էջում գրել է Ալիևը։