Իրանի համագործակցությունը ՇՀԿ-ի անդամ երկրների հետ շատ կարևոր է. Ռայիսի

215

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) հետ համագործակցությունը Իրանին կապում է ասիական տնտեսական ենթակառուցվածքների հետ:

Այս մասին նա ասել է՝ պատասխանելով չինական «Xinhua» լրատվամիջոցի թղթակցի հարցին:

«Մեր համագործակցությունը ՇՀԿ-ի անդամ երկրների հետ շատ կարևոր է»,- նշել է Ռայիսին՝ ավելացնելով, որ Իրանը պետք է կարողանա ունենալ իր մասնաբաժինը տարածաշրջանում առևտրի և տնտեսության մեջ։

Անդարդառնալով Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերություններին՝ Ռայիսին շեշտել է, որ երկկողմ բանակցությունների շարունակությունը կախված է սաուդյան կողմի ստանձնած պարտավորությունների կատարումից։