Մոսկվան աջակցում է Սիրիայի գործողություններին Իդլիբում. դեսպան

568

Սիրիայում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Եֆիմովը «Риа Новости» գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է, որ Ռուսաստանն աջակցում է Սիրիայի բանակի՝ Իդլիբի գոտում սադրանքները ճնշելու գործողություններին։

Դեսպանի խոսքով անհրաժեշտ է լիովոին և բարեխղճորեն իրականացնել Սիրիայի Իդլիբ նահանգի վերաբերյալ 2018թ-ի ռուս-թուրքական պայմանավորվածությունը, որով նախատեսվում էր տարանջատել Սիրիայի զինված ընդդիմությանը ՝ ահաբեկիչներից։

«Մեզ համար սկզբնակետ է համարվում այն, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է հասնել 2018թ. սեպտեմբերին Իդլիբի շուրջ Ռուսաստանի և Թուրքիայի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների լիակատար և բարեխղճորեն կատարելուն։ Այդ թվում պետք է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը իբր պատրաստ է մասնակցել քաղաքական գործընթացներին, տարանջատել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից ահաբեկչական ճանաչված խմբերից. այդ խմբերը չեն կարող հավերժ «անձեռնմխելի» մնալ»,- ասել է Ռուսաստանի դեսպանը։