Ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է. ՀՀ ՊՆ

550

Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները սեպտեմբերի 8-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում,  տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է:

Հաղորդվում է, որ հայկական կողմից կորուստներ չկան: