ՄԱԿ-ի ԱԽ-ում կոչ են արել շուտափույթ դադարեցնել կրակը

127

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամները կողմ են արտահայտվել Բաքվի և Երևանի շուտափույթ հրադադարին, պատրաստվում է Խորհրդի հայտարարությունը «տարրեր մամուլի համար» ձևաչափով։ այս մասին  լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։

«Բոլորը միակամ կողմ են արտահայտվել շուտափույթ հրադադարին և իրավիճակի կարգավորմանը քաղաքական-դիվանագիտական ճանապարհով։ Հիմա քննարկվում են «տարրերը մամուլի համար»,փորձագետներն աշխատում են դրա վրա»,- ասել է նա։

Նա հավելել է, որ Մոսկվան պնդում է, որ մամուլի համար հայտարարության մեջ հղում լինի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երեք եռակողմ հայտարարություններին, որոնք երկու երկրների հարաբերությունների կարգավորման հիմք են հանդիսանում։

Նա նաև հավելել է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի փակ նիստում Ռուսաստանը տեղեկացրել է այն աշխատանքների մասին, որոնք տարվում են ՀԱՊԿ-ի շրջանակներում հակամարտությունը դադարեցնելու ուղղությամբ։