Էրդողանը փետրվարի 24-ին կմեկնի Ադրբեջան

715

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 24-ին երկօրյա այցով կմեկնի Ադրբեջան: Այս մասին գրում է ադրբեջանական «APA» գործակալությունը:

Նշվում է, որ Էրդողանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բաքվում մասնակցելու է Թուրքիա-Ադրբեջան բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստին:

Թուրքիայի նախագահը նաև առանձին հանդիպում կունենա ադրբեջանցի պաշտոնակցի հետ: