Ադրբեջանի հարձակման հետևանքով հայկական կողմն ունի 135 զոհ

233

Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման հետևանքով հայկական կողմի զոհերի հաստատված թիվը 135 է: Կառավարության նիստի ընթացքում այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ցավոք, մենք գիտենք, որ այս թիվը դեռևս վերջնական չէ: Ունենք նաև բազմաթիվ վիրավորներ»,- ասաց Փաշինյանը: