Ադրբեջանի հրետակոծության հետևանքով զոհվել է 1 քաղաքացիական անձ, վիրավորվել՝ 6-ը․ ՄԻՊ

217

Ադրբեջանական հրետակոծության հետևանքով զոհվել է մեկ, վիրավորվել՝ վեց քաղաքացիական անձ։ Կառավարության այսօրվա՝ սեպտեմբերի 16-ի նիստի ընթացքում հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը։

«Քաղաքացիական ենթակառուցվածքներից զատ, ադրբեջանական ագրեսիայի շրջանակում թիրախավորվել է հենց քաղաքացիական բնակչությունը։ Մենք արձանագրել ենք մեկ քաղաքացիական անձի մահ, որը վրա է հասել բեկորային վնասվածքից։ Անձը զինվորական որևէ ծառայության մեջ ներգրավված չի եղել, դրա վերաբերյալ կան ապացույցներ։ Մեր կողմից արձանագրվել է առնվազն վեց վիրավորում ստացած քաղաքացիական անձի վերաբերյալ տվյալ»,- ասել է ՄԻՊ-ը։