Իրանի նախագահը մեկնել է ԱՄՆ

155

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին մեկնել է Նյու Յորք: Տեղեկությունը փոխանցում է նախագահի գրասենյակը:

Հաղորդվում է, որ Ռայիսիի հետ Նյու Յորք են մեկնել նախագահի առաջին տեղակալը, Գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդականը և կառավարության մի խումբ անդամներ:

Իրանի նախագահի գլխավորած պատվիրակությունը Նյու Յորքում մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով։