Ադրբեջանական գերության մեջ հայ զինծառայող է սպանվել

175

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչության մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը հայտնել է, որ ժամկետային զինծառայող Դավիթ Գիշյանը սպանվել է գերության մեջ։

Հասմիկ Սամվելյանը նշել է, որ իրենք արդեն նամակ են ուղարկել Եվրոպական դատարան:

«Ադրբեջանը կոպտորեն խախտել է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը, դիմել ենք նաեւ 3-րդ հոդվածով, որը պաշտպանում է անձին խոշտանգումներից ու նվաստացուցիչ վերաբերմունքից։ Պահանջում ենք, որ Ադրբեջանի նկատմամբ կիրառվի հրատապ միջոց»,- նշել է Սամվելյանը:

Մամուլի խոսնակը նշեց, որ պատրաստվում են դիմել նաև Հաագայի դատարան։

Նշենք, որ ավելի վաղ ադրբեջանական տելեգրամյան ալիքներից մեկում հայտնված տեսանյութից հարազատները ճանաչել էին Դավիթ Գիշյանին: Տեսանյութից պարզ էր դարձել, որ նա վիրավորում էր ստացել ուսի շրջանում և հայտնվել գերության մեջ: Տեսանյութում ներկայացվում էր, թե Գիշյանին բժշկական օգնություն են ցուցաբերում։

Սակայն Դավիթ Գիշյանի մարմինը եղել է Ադրբեջանի կողմից վերադարձված 32 զինծառայողների մարմինների շարքում: