Ժամանակն է, որ զորքերը հետ քաշվեն. Բլինքեն

279

Ժամանակն է, որ զորքերը հետ քաշվեն, իսկ դիվանագետները վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպմանը:

«Այսօր ես ուղղակի բանակցություններ եմ վարել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Ինչպես ես ասացի հանդիպման ընթացքում, ժամանակն է, որ զորքերը հետ քաշվեն, իսկ դիվանագետները վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Բլինքենը: