ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը՝ Փաշինյան-Էրդողան հանդիպման վերաբերյալ

144

Պրահայում անցկացվելիք միջոցառման ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը բացառված չէ, ասել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակը՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին:

«Միաժամանակ, այս պահի դրությամբ նման հանդիպում հաստատված չէ։ Հանդիպման հաստատման դեպքում հանրությանը պատշաճ ժամկետներում կտեղեկացնենք», — նշել է Վահան Հունանյանը:

Թուրքիայի նախագահն ավելի վաղ հայտարարել էր Պրահայում քաղաքական հանրության գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետի հետ հանդիպման հնարավորության մասին:

Եվրոպական միության գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին: