Վրաստանը պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության կենտրոն դառնալ՝ հանուն տարածաշրջանում խաղաղության։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ելույթ ունենալով ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք պատրաստ ենք դառնալ [Հայաստանի և Ադրբեջանի] երկխոսության կենտրոն՝ մեր տարածաշրջանում անհրաժեշտ խաղաղություն և կայունություն հաստատելու համար։ Հենց այս մտադրությամբ Վրաստանը նպաստում է հարևանության խաղաղության նախաձեռնությանը, որը ենթադրում է Հարավային Կովկասի բոլոր երեք պետությունների մասնակցությունը»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ խաղաղ հարևանության նախաձեռնությունը միտված չէ գործող ձևաչափերին փոխարինելուն։ Նա նշել է, որ Վրաստանը հույս ունի դառնալ բարեխիղճ միջնորդ, որը կօգնի նորմալացնել տարածաշրջանային անվտանգությունը։