Ամերիկացի հետաքննող լրագրող Լինդսի Սնելն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած իրադարձություններին, ադրբեջանցիների կողմից հայ զինծառայողների դիակների պղծմանը, ինչպես նաև Ադրբեջանի ԱԳՆ-ի վերջին անհիմն հայտարարությանը:
Նա մասնավորապես իր Twitter-ում այդ հարցի վերաբերյալ գրել է.
«Ադրբեջանի ԱԳՆ-ն ասում է, որ Հայաստանը խախտել է Արդարադատության միջազգային դատարան ռասայական խտրականության վերացման միջոցառումները, երբ հայերը այրել են իրենց տները տեղահանությունից առաջ: Ադրբեջանը, որի զինվորները սպանել են գերիներին և տեսանկարահանել, թե ինչպես են սեռական ոտնձգություններ անում և պղծում հայ զինվորների մարմինները»: