Իսրայելը համաձայնել է ԱՄԷ-ին մատակարարել Rafael ընկերության արտադրության SPYDER ՀՕՊ համակարգեր: Այդ մասին հայտնում է Reuters-ը:
Ըստ արտասահմանյան լրատվամիջոցների՝ Spyder-ը մատակարարվել է մի քանի երկրներ։ Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Վրաստանը Spyder-SR հակաօդային պաշտպանության համակարգերով, 2008թ. պատերազմի ժամանակ կարողացել է ոչնչացնել ռուսական մի քանի ինքնաթիռ։
2019 թվականի փետրվարին Հնդկաստանի զինված ուժերը, Spyder համակարգի օգնությամբ որսացել և խոցել են պակիստանյան հետախուզական անօդաչու թռչող սարքեր։
Այս պահին լրատվամիջոցները չեն հայտնում գործարքի մանրամասների մասին: