Tasnim լրատվական գործակալությունը Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման թեմայով հարցազրույց է անցկացրել Թեհրանի համալսարանի դասախոս Շիվա Ալիզադեի հետ:
Ըստ Ալիզադեի՝ Ադրբեջանի վերջին երկու տարվա գործողությունները ցույց են տալիս, որ նրա առաջնահերթությունը Ղարաբաղը գրավելը չէր: Իրանցի դասախոսի կարծիքով, Անկարան ու Բաքուն տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխության են ձգտում և նրանց այդ հարցում աջակցում են Մեծ Բրիտանիան ու Իսրայելը:
«Սյունիքի ցանկացած հատվածի օկուպացումը, լինի դա անմիջապես Իրանի հարևանությամբ, թե ավելի հյուսիս, և այնտեղ միջանցքի ստեղծումը՝ նշանակում է հայ-իրանական սահմանի վերացում»,-ասել է:
Ալիզադեն նշել է, որ Իրանի ազգային ու աշխարհաքաղաքական շահերի ապահովումն առաջնահերթություն է, ուստի Իրանը կտրուկ է արձագանքելու «թուրանական երազանքների» իրագործմանը: