Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ադրբեջանի նախագահի օգնականի հետ

157

ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի մասնակցությամբ տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի միջև։ Այս մասին Սալիվանը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում։

«Այսօր ընդունել եմ Հիքմեթ Հաջիևին և Արմեն Գրիգորյանին ուղիղ և կառուցողական շփումների համար։ Քննարկեցինք հետագա բռնություններից խուսափելու, ինչպես նաև հստակ ժամանակահատվածում կենտրոնացած բանակցություններ անցկացնելու կարևորությունը։ Հստակեցրել ենք նաև կոնկրետ քայլեր, որոնք կնպաստեն կայուն ու տևական խաղաղությանը»,- հայտնել է Սալիվանը։