Սիրիայի հյուսիսում՝ քրդերի կողմից վերահսկվող տարածքներում հարյուրավոր քուրդ կանայք ցույցեր էին կազմակերպել՝ ի նշան բողոքի իրանցի քուրդ կին Մահսա Ամինիի սպանության:
Al Arabiya-ի տեղեկությունների համաձայն՝ որոշ ցուցարարներ կտրել էին իրենց մազերը և այրել գլխաշորերը: Նրանք բարձրացրել են Մահսա Ամինիի լուսանկարները Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Քամիշլի քաղաքի փողոցներից մեկում երթի ժամանակ:
«Մենք աջակցում ենք Իրանում տեղի ունեցող բողոքի ակցիաներին և ապստամբություններին»,- ասել է Արվա Ալ-Սալեհը, ով «Conference Star» կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության անդամ է:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Թեհրանում իրանցի 22-ամյա քուրդ կինը՝ Մահսա Ամինին սպանվել է Իրանի «բարոյականության ոստիկանության կողմից՝ գլխաշորը սխալ կրելու պատճառով: Նրա սպանությունը բողոքի ցույցերի ալիք է բարձրացրել Իրանում: