Իրանի ոստիկանության սահմանապահ ուժերի ղեկավար Ահմադ Ալի Գոդարզին, անդրադարձել է օրերս Խոդաֆարինի շրջանում ըստ իրանական կողմի՝ «ահաբեկչական խմբի վնասազերծմանը»:
Նրա խոսքերով Խոդաֆարինի սահմանապահների կողմից վերջերս 7 հոգանոց «ահաբեկչական խումբ է վնասազերծվել»:
Նա նշել է, որ Արևմտյան Ատրպատական նահանգում ևս նմանատիպ գործողություն է իրականացվել: Գոդարզին ամենայն հավանականությամբ նկատի ունենալով Ադրբեջանը, «հարևան երկրներին» կոչ է արել թույլ չտալ, որպեսզի իրենց տարածքներից ահաբեկչական տարրեր ներթափանցեն Իրան:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ իրանական սահմանապահ ուժերը ձերբակալել էին զինված մի խումբ, ովքեր մտադիր էին Իրանում անկարգություններ կազմակերպել։
Հավելենք, որ Խոդաֆարինի շրջանը նախկինում սահմակաից էր Արցախի հետ: Այժմ այդ տարածքով է անցնում ադրբեջանա -իրանական սահմանի մի հատվածը: