Իրաքի արտգործնախարարությունը դատապարտել է Իրանի հրետանային և հրթիռային հարվածները Իրաքյան Քուրդիստանի տարածքների վրա:
Իրաքի ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվել է, որ պաշտոնական Բաղդադն ապավինելու է բոլոր միջոցների՝ կանխելու նման գործողությունները:
Նշենք, որ Իրաքում իրանական հրթիռակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի: Վիրավորվել է ևս 15 մարդ: Ինչպես փոխանցում է քրդական RUDAW լրատվամիջոցը, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) 5 հրթիռներ է արձակել Էրբիլի և Սուլեյմանիայի ուղղությամբ:
Ուշագրավ է, որ իրանական պետական ISNA լրատվամիջոցը գրել է, որ ԻՀՊԿ-ը վերջին շաբաթում երրորդ անգամ հարվածներ է հասցրել Իրաքյան Քուրդիստանում «ահաբեկիչների» դիրքերին: