Վրաստանի ԱԳ նախարարը և ՀՀ նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունները

174

Սեպտեմբերի 28-ին Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանի հետ։

Վրաստանի ԱԳՆ-ի հաղորդագրության համաձայն՝ Դարչիաշվիլին հաջողություն է մաղթել նորնշանակ դեսպանին հետագա աշխատանքում և ընդգծել Վրաստանի և Հայաստանի միջև բարիդրացիական հարաբերությունների կարևորությունը։

Կողմերը քննարկել են երկու երկրների հարաբերությունների աճող դինամիկան և հույս հայտնել, որ չնայած տարածաշրջանում առկա դժվարություններին, կշարունակեն սերտ համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում։

Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են Վրաստանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական, տարանցիկ և տրանսպորտային ուղղություններով երկկողմ համագործակցության օրակարգի ընթացիկ հարցեր։ Նշվել է տարածաշրջանում միջազգային հանրության ներգրավվածության կարևորությունը։