Իրաքի մայրաքաղաք Բաղդադի ուղղությամբ 4 հրթիռ է արձակվել, որոնք ընկել էն «Կանաչ գոտու» տարածքում:
Ինչպես փոխանցում է Al Arabiya-ն, հրթիռներն արձակվել են Բաղդադի արևելյան հատվածից: Հրթիռներն ընկել են «Կանաչ գոտու» շրջակայքում, որտեղ գտնվում են կառավարական շենքեր և օտարերկրյա դեսպանատներ:
Հրթիռակոծության պատասխանատվության ստանձման և տուժածների մասին տեղեկություններ չկան:
Նշենք, որ երեկ դարձյալ հրթիռներ են արձակվել «Կանաչ գոտու» ուղղությամբ: Վիրավորվել էին Իրաքի անվտանգության ուժերի 7 աշխատակիցներ: Հարձակումը տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ խորհրդարանը քվեարկություն էր անցկացնում խոսնակ Մուհամմադ Ալ-Հալբուսիի վստահության վերականգնման օգտին: